Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Համեղ թեյ փքվածության դեմ. 168.am

Համեղ թեյ փքվածության դեմ. 168.am

Որովայնի փքվածությունը կարող է վատ նյութափոխանակության, հեղուկի կուտակման, աղեստամոքսային հիվանդությունների հետևանք լինել։ Այս խնդիրը մեծ անհարմարություն է պատճառում։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանից կարելի է ազատվել նաև բնական ճանապարհով. այն նպաստում է նյութափոխանակությանը, պայքարում է դիարեայի, գաստրիտի դեմ, հակաբակտերիալ հատկություններ ունի։

Բաղադրիչներ.

  • 1 գդալ աղացած կոճապղպեղ,
  • կես թեյի գդալ քրքում,
  • դարչինի երկու փայտիկ,
  • կես կիտրոնի հյութ։


Կոճապղպեղը խորհուրդ է տրվում բորբոքային հիվանդությունների, ֆիբրոմիալգիայի և քրոնիկ հոգնածության դեպքում։ Այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, ազատվել մեթեորիզմից, դիարեայից։

Քրքումը ևս օգտակար է բորբոքային հիվանդությունների դեպքում, կարող են օգտագործվել շաքարային դիաբետով հիվանդները։ Այս համեմունքն օգնում է վերքերի ապաքինմանը, լավացնում է նյութափոխանակությունը, օգնում պահպանել առողջ քաշը։

Դարչինը դետոքսիկացիայի լավագույն միջոցներից է, որն օգնում է արյան մեջ իջեցնել գլյուկոզայի մակարդակը, նվազեցնել քաշը, կարգավորել դաշտանային ցիկլը։

Կիտրոնը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ կիտրոնաթթու, կալցիում, մագնիում, վիտամին C, պեկտին, որոնք նպաստում են իմունիտետի ամրացմանը, ինչպես նաև վարակների դեմ պայքարելուն։ Կիտրոնը նպաստում է նյութափոխանակությանը, միզամուղ հատկություն ունի, խթանում է իմունային համակարգը, կարգավորում PH-ի մակարդակը, նպաստում վերքերի ապաքինմանը, մաքրում մաշկը, օգնում նիհարել։

Թեյը պատրաստելու համար հարկավոր է եռացնել ջուրը, ավելացնել բոլոր բաղադրիչները և օգտագործել 10 րոպե անց։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ